Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր սիրելի գիրքը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սիրելի գիրքը Պաուլո Կոելյոի «Ալքիմիկոս»-ն է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆուտբոլիստը: «Սիրելի գրքերիցս մեկը, որի հեղինակը Պաուլո Կոելյոն է: Սերը ուղղորդող է»,-գրել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանն ավելի վաղ ճանաչվել էր «Արսենալ»-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Scroll Up