Տեղի կունենա «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն՝ Եվրոմիության ֆինանսավորմամբ, Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպում են «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որը կկայանա սույն թվականի ապրիլի 4-ին և 5-ին, ժամը՝ 10:00-19:00-ը, Կարապի լճին հարող տարածքում:

 

Scroll Up