«Կլոր սեղան» հիմնադրամը նոր ծրագիր է սկսել սիրիահայ երիտասարդների համար

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամն (ՀԿՍ) սկսում է սիրիահայ երիտասարդների աջակցության նոր ծրագիր:

Ծրագրի նպատակն է աջակցել նրանց հայաստանյան կյանքում ինտեգրվելու հարցում՝ տրամադրելով կարողությունների զարգացում, ֆինանսական աջակցություն, հոգևոր և հոգեբանական աջակցություն:

Ծրագրով հետաքրքրված սիրիահայ երիտասարդներին և կազմակերպություններին խնդրում ենք դիմել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամին (ՀԿՍ):

Էլեկտրոնային հասցե՝ info@roundtable-act.am.

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ:

Scroll Up