Մահացել է ԺԱՖ-ի և Ֆրանսիահայ մշակութային միության նախկին նախագահ Սարգիս Թաթիկյանը

  «Ֆրանսիահայ երիտասարդական միության(ԺԱՖ), այնուհետև նաև Ֆրանսիահայ մշակութային միության (UCFAF) նախկին նախագահ, Հայ Գյուղի հիմնադիր Սարգիս Թաթիկյանի՝ Հայաստանի հանդեպ ունեցած սերը ուղղորդվել է մեր մշակույթի պահպանման և երիտասարդ սերնդին փոխանցման գործին:

 Մենք, որ ԺԱՖ-ի երիտասարդ սերունդն ենք,  գիտեինք  այդ խարիզմատիկ, ժպտերես, համբերատար, նվիրված և միշտ լավ խորհուրդներ տվող մարդուն: Նրա աշխատանքին և հանձնառություններին մենք ծանոթացել ենք  ԺԱՖ-ի արխիվներից:

 Հենց սկզբից ժաֆական լինելով՝ 1947 թվականին Հունաստան ժամանելուց  հետո Սարգիս Թաթիկյանը միացել է ասոցիացիային: Նա այնտեղ միացել է ժաֆականների առաջին սերնդին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին սփյուռքում հայկական մշակույթի զարգացմանը: Նրանք իր ողջ կյանքի ընթացքում մնացին իր ընկերները: Միավորիչ գործունեության այս բոլոր տարիների ընթացքում նա  ԺԱՖ-ի և Ֆրանսիահայ մշակութային միության միջոցով դարձել է Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր գործիչ և իր էներգիան, իր համոզմունքների ուժը, իր խստապահանջությունը և բարեպաշտությունը ծառայեցրել է համայնքին: 1960-ականներին լինելով ԺԱՖ-ի նախագահ՝ Սարգիս Թաթիկյանը անխոնջորեն ներդրումներ է կատարել, հատկապես Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո. «Հայ Գյուղ» միության կողմից հանգանակված  հումանիտար ամբողջ օգնությունը ուղղել է այնտեղ:

 Հայկական հարցի անվերապահ պաշտպան և Հայաստանի սիրահար Սարգիս Թաթիկյանը միշտ էլ կողմնակից է եղել երկխոսությանը: Նա իր ողջ կյանքի ընթացքում  հայկական համայնքում տարածել է մարդկային և մշակութային արժեքներ : Նա փոխանցել է այդ արժեքները և իր զինվորական հանձնառությունը իր երեխաներին և թոռներին, որոնք մինչև այսօր էլ ժաֆական են: Մեր ուրախությամբ լեցուն վերջին հանդիպումը պարոն Թաթիկյանի հետ կապված էր ԺԱՖ-ի 60-ամյակի և  Փարիզի Մշակութային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Սարգիս Թաթիկյանը երբեք չի դադարել խրախուսել, օգնել մեզ ու իր գոհունակությունը հայտնել ԺԱՖ-ի կատարած աշխատանքների  համար:

 Այսօր, մենք՝ ժաֆականներս, այս ժառանգության կրողներն ենք, այս անսասան արժեքների, որ նա և իր ընկերները՝ Ժորժը, Հարությունը, Արտավազդն ու Պարգևը ժամանակի ընթացքում փոխանցել են մեզ:

Շնորհակալություն Սարգիս» :

Հուղարկավորությունը տեղի կունենա Սուրբ Հովհաննես Մկրտչի հայկական եկեղեցում

Փարիզի Ժան Գուժոն փողոցի 15 հասցեում, երկուշաբթի օրը՝ մարտի 12-ին, ժամը 14: 00-ին:

Ֆրանսիահայ երիտասարդական միություն

Scroll Up