Մեր պատմության «քարե» վկաները

Մարտի 10-ին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների հայկական ակումբի կողմից Սանկտ Պետերբուրգում բնակվող հայ երիտասարդների համար յուրաքանչյուր շաբաթ օր իրականացվող «Խոսում ենք հայերեն» լեզվական ակումբի շրջանակներում տեղի ուենցավ հերթական հանդիպումը, որը նվիրված էր խաչքարերին և կրում էր «Մեր պատմության «քարե» վկաները» խորագիրը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքից:

Հայաստանից ժամանած երիտասարդ ուսումնասիրող Գարիկ Հովհաննիսյանը Սուրբ Կատարինե եկեղեցու բակում տեղադրված խաչքարի վրա ներկայացրեց դրա տարրերը, զարդանախշերը, նրանց նշանակությունը և այլ մանրամասներ։ Այնուհետև ցուցադրվեց խաչքարի նախագծման և պատրաստման վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմ։

Հանդիպմանը ներկա էին ինչպես հայ, այնպես էլ ռուս երիտասարդներ։ Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին ռուս ընտանիքի կողմից տեղադրված խաչքարի մասին կարճամետրաժ հետաքրքիր ֆիլմ, որ կոչվում էր «Մի խաչքարի պատմություն»։

Scroll Up