Հայաստանը մասնակցել է ձմեռային Պարալիմպիկ խաղերի բացման արարողությանը

Այսօր Փհենչհանում բացման արարողությունով մեկնարկել են ձմեռային պարալիմպիկ խաղերը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այն ռեկորդային է մասնակիցների թվաքանակի առումով: Վեց մարզաձևերում հանդես կգա 48 երկրի 567 մարզիկ:

Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստասիկ Նազարյանն էր:

Ձմեռային պարալիմպիկ խաղերում առաջին անգամ ներկայացուցիչ կունենան Վրաստանը (2 մասնակից), Հյուսիսային Կորեան (2) և Տաջիկստանը (1):

Scroll Up