Խիզախ հայուհիներ, որոնք ընդգրկվել են համաշխարհային պատմության մեջ.լուսանկարներ

Կանանց միջազգային օրվա առթիվ rusarminfo.ru կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել մի շարք հայտնի հայուհիների, որոնք զբաղվել են աշխարհում ամենաբարդ մասնագիտություններով ու մեծ հաջողությունների հասել այդ ոլորտներում:

Խորհրդային հետախույզ

Գոհար Վարդանյանի (ծնվել է 1926թ.) անունը հնարավոր չէ նշել առանց նրա ամուսնու՝ Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին հիշատակման: Նա 40 տարուց ավելի ամուսնու հետ հետախուզական գործունեություն է ծավալել աշխարհի ամենատարբեր անկյուններում: Ամուսինների գործունեության ամենահայտնի դրվագը տեղի է ունեցել 1943թ. Թեհրանի համաժողովի ժամանակ: Երիտասարդ հետախույզները կարողացել են ձախողել «մեծ եռյակի» առաջնորդների՝ Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ հարձակումը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի առաջին կին գլխավոր ավագը 

Աննա Տեր-Վարդանյանը (1920-2011թթ.) այն 26.000 կանանցից էր, որոնք Երկրորդ աշխարհամարտի տարիներին համալրեցին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ծառայողների շարքերը:

 1959թ. խիզախ հայուհին ներկայացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի գլխավոր ավագի կոչմանը: Այդպիսով՝ Տեր-Վարդանյանը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին կինը, որը նման բարձր կոչման է արժանացել:

Գեներալ Էյզենհաուերի օգնականը

ԱՄՆ բանակի սպա Սյու Սարաֆյանը (1917 – 1997թթ.) Երկրորդ աշխարհամարտի տարիներին եղել է ԱՄՆ ապագա նախագահ, այն ժամանակ դեռ գեներալ Դուայթ Էյզենհաուերի օգնականն ու նրան ուղեկցել է Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա կատարած ուղևորությունների ժամանակ:

Ուկրաինայի բոլոր քաղաքների ազատագրմանը մասնակցած հայուհին

Ռոզալյա Աբգարյանը (ծնվել է 1926թ.) Երկրորդ աշխարհամարտի տարիներին մասնակցել է Ուկրաինայի բոլոր քաղաքների ազատագրմանը: Պատերազմի ժամանակ հայուհին անցել է Վորոշիլովգրադից մինչև Պրահա ընկած ճանապարհը ու բացմիցս վիրավորվել: 2018թ. փետրվարին վետերանը մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտում կրած հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր տոնակատարություններին:

Scroll Up