«Իմ Հայաստան» համահայկական IV փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին

Սիրելի´ հայրենակիցներ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2018 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական IV փառատոնը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին:

Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամ­րապնդմա­նը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակու­թա­յին ինք­նու­թյան պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղ­ծա­գործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախա­գծերի մշակմանը:

Փառատոնը կընթանա հետևյալ ուղղություններով՝

  1. «Պարարվեստի օրեր»` հուլիսի 10-20-ը (գեղ. ղեկ.՝ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյան), պայմաններ, հայտադիմում
  2. «Երգչախմբային արվեստի օրեր»` հուլիսի 25-30-ը (գեղ. ղեկ.՝ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյան), պայմաններ, հայտադիմում
  3. Անհատ կատարողների ելույթներ` հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանա­կա­հատ­վածում, պայմաններ,հայտադիմում
  4. Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում` հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը
  5. «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն»` սեպտեմբերի 21-25-ը (գեղ.ղեկ,՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյան), պայմաններ, հայտադիմում
  6. «Հայ երգի օր»՝ սեպտեմբերի 26:

Առաջին անգամ Պարարվեստի օրերի շրջանակներում, Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համագործակցությամբ, կանցկացվի Պարարվեստի գործիչների հավաք, հայտադիմում (հուլիսի 12):

Փառատոնին կարող են մասնակցել Սփյուռքի տարբեր համայնքների պարային համույթներ, երգչախմբեր, նվագախմբեր և անհատ կատարողներ:

Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատ կատա­րող­ներ Հայաստանի և Արցախի Հանրապետություններից:

Փառատոնի շրջանակներում նախատեսված են համերգներ Երևանում, մարզերում և Արցախում, էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերում, վարպետության դասընթաց­ներ պարուսույցների և խմբավարների համար:

Հայտերը կընդունվեն մինչև ս.թ. մայիսի 1-ը:

Մասնակիցների ընտրությունը կկատարի «Իմ Հայաստան» համահայկական փառա­տոնի կազմ­կո­մի­տեն՝ ըստ տրամադրված տեսանյութերի և ձայնագրութ­յունների:

«Իմ Հայաստան» համահայկական փառա­տոնին մասնակցության պայմանները

«Իմ Հայաստան» համահայկական փառա­տոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտաձևերը և ուղարկել էլեկտ­­րո­­­­­նա­յին փոստի հետևյալ հասցեներով`[email protected], [email protected]:

ՀՀ սփյուռքի նախարարությունը փառա­տոնի շրջանակներում պատրաստ է հոգալ մասնա­կիցների սննդի ծախսերը (4 օր), անհրաժեշտության դեպքում տրամադրել հյուրատուն (3 գիշեր), վարձակալել համա­պա­տաս­խան դահլիճներ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, ապահովել փո­­­­­խադ­­­րա­միջոցով, իրականացնել միջո­ցա­ռումների կազմակերպական աշխատանք­ները:

Նախարարությունը կարող է աջակցել ՀՀ մուտքի արտոնագրի անվճար ձեռքբերման հարցում (կարիքի դեպքում խնդրում ենք տեղեկացնել ժամանումից առնվազն 45 օր առաջ):

Մասնակիցները պետք է նախապես տրամադրեն մինչև 20 րոպե տևողությամբ համերգային ծրագիր (3-5 համար)՝ նկատի առնելով փառատոնի այս տարվա խորագիրը, վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթները ներկայացնող որակյալ նյութեր՝ տեսագրություններ և լուսանկարներ:

Փառատոնի անցկացման վերջնական ծրագիրը կկազմվի հայտերն ամփոփելուց հետո: Ուստի խնդրում ենք խստագույնս պահպանել դրանց ուղարկման ժամկետը, ինչը կերաշխավորի տվյալ խմբի կամ անհատի մասնակցությունը փառատոնին, ներառումը միջոցառումներն ամփոփող գրքույկում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Իմ Հայաստան» համահայ­կա­կան փառատոնը համակարգող աշխատակազմի գրասենյակ (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, հեռ.՝ (+374 10) 58 56 01 (702), (+374 11) 73 07 21) կամ այցելել http://imhayastan.am ­կայքէջը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«Իմ Հայաստան» համահայ­կա­կան

փառատոնը համակարգող աշխատակազմ

ղեկավար՝ Էդվարդ Եսայանց  


Ասմունքի համահայկական փառատոնին վերաբերող հարցերով կարող եք զանգահարել +(374) 477 3-15-99, (374)97 24-20-64 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին (համա­կար­­գող՝ Սարգիս Գալստյան):

Պարարվեստի գործիչների հավաքին կարող են մասնակցել սփյուռքյան պարախմբերի ղեկավարները: Եթե Ձեր ղեկավարած պարախումբը մասնակցում է փառատոնին, խնդրում ենք երկու հայտաձևն էլ լրացնել: Ստացված հայտերն ամփոփելուց հետո մասնակիցները կտեղեկանան հավաքի անցկացման ծրագրին:

Scroll Up