Սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մարտի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անցկացրեց խորհրդակցություն:

Խորհրդակցության մասնակիցները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների, առաջիկա անելիքների ու միջոցառումների մասին:

Նախարարը կարևորեց  «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, «Սփյուռք» ամառային դպրոցի, համահայկական երիտասարդական ֆորումի նախապատրաստական աշխատանքների ու հայտերի ընդունման գործընթացի պատշաճ կազմակերպումը, հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների հետ տարվող աշխատանքներն ու պարբերաբար հանդիպումները, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի  գլխավորած պատվիրակության՝ Սփյուռքի նախարարություն այցի կազմակերպումն ու լայն լուսաբանումը:

 

Scroll Up