Մահացել է սիրիահայ բժիշկ Ժան Պեշլյանը

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, մարտի 1-ին կյանքի 67-րդ տարում մահացել է սիրիահայ բժիշկ Ժան Պեշլյանը:

Բժշկական բեղուն գործունեություն ծավալելուց հետո Ժան Պեշլյանը սիրիական պատերազմի հետևանքով 2012 թվականի աշնանը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել էր Հայաստան՝ շարունակելով մասնագիտական օգնություն ցուցաբերել Հայրենիքում հաստատված սիրիահայերի համար:

2016 թվականից աշխատում էր Հ.Բ.Ը.Մ-ի Երևանի «Քլորիտ Նազարյան»  բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբույժ:

Scroll Up