«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն – 2018

Նվիրվում է Հայաստանի  Հանրապետության, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյաններին

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2018 թվականի մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում`

1.    «Մայրենիի պաշտպան» (կազմակերպությունների համար), հայտադիմում

2.    «Լավագույն հայկական կրթօջախ»հայտադիմում

3. «Էրեբունի–Երևան 2800» և «Սարդարապատից Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

1. «Մայրենիի պաշտպան» (կազմակերպությունների համար) մրցույթի նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին, որոնք մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, երիտասարդության հայեցի լեզվամտածողության ձևավորման, հայեցի կրթության և դաստիարակության, Սփյուռքի գրական-գեղարվեստական կյանքի զարգացման բնագավառում:

Մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համահայկական, համայնքային կազմակերպություններ, հայագիտական, գիտակրթական, մշակութային հաստատություններ: Կարևորվում են հայապահպանական, լեզվապահպանական գործունեության՝ հատկապես վերջին երեք տարում իրականացրած արդյունավետ ծրագրերն ու միջոցառումները, ձեռնարկած նախաձեռնությունները, գրական, լեզվագիտական հետազոտությունները, հրատարակությունները, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյաններին նվիրված ձեռնարկները:

2. «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթի նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ներդրում ունեցող հայկական ամենօրյա և մեկօրյա կրթօջախներին, լեզվուսուցման խմբեր-խմբակներին, կենտրոններին, դասընթացներին, խթանել նրանց ստեղծումն ու ազգապահպան գործունեությունը: Կարևորվում են 2018թ. համազգային երկու խոշոր՝ Հայաստանի Հանրապետության, Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանական իրադարձությունների նվիրված միջոցառումներն ու ծրագրերը:

3. «Էրեբունի–Երևան 2800» և «Սարդարապատից Արցախ» մանկապատանեկան լավագույն   ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ, երգ, երաժշտական ստեղծագործություն, շարադրություն, բանաստեղծություն, պատմվածք, էսսե).     նպատակ ունի նպաստել հայրենասիրական զգացումների, ազգային ինքնագիտակցության, պատմական և մշակութային գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը և  նվիրվում է Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանական իրադարձություններին:

Աշխատանքները ներկայացնելիս պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, ստեղծագործության անվանումը, ղեկավարին, բնակության երկիրը, քաղաքը, հասցեն (էլեկտրոնային) և հեռախոսահամարը, ինչպես նաև կրթօջախը, մշակութային հաստատությունը, մանկապատանեկան կենտրոնը, արվեստի դպրոցը կամ խմբակը, ,ուր սովորում է ստեղծագործության հեղինակը (տվյալները թերի ներկայացնելու դեպքում հայտը չի ընդունվի):

Մրցույթն անցկացվում է երկու փուլով.

  1. Համայնքներում, կրթամշակութային հաստատություններում անցկացվում է մրցույթի առաջին փուլը, որի արդյունքում ընտրված ստեղծագործություններն ուղարկվում են ՀՀ սփյուռքի նախարարություն:
  2. Երկրորդ փուլում նախարարության կողմից ձևավորված մրցութային հանձնախումբը աշխատանքների գնահատման արդյունքում հայտարարում է մրցույթի հաղթողներին:

Բացի «Էրեբունի–Երևան 2800» և «Սարդարապատից Արցախ» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթից, մյուս երկու՝ «Մայրենիի պաշտպան» (կազմակերպությունների համար) և«Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթներին չեն կարող մասնակցել նախորդ երեք տարիներիմրցանակակիրները (գլխավոր, հատուկ, 1-ին և 2-րդ կարգի մրցանակներ):

 ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀՀՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը:

 Մրցույթների արդյունքները կամփոփվեն 2018 թ. դեկտեմբերից մինչև 2019 թ. հունվարը:

Մասնակցության հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել.

– կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),

– համայնքի, կառույցի կամ դպրոցի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր (հաստատված կնիքով և ղեկավարի ստրոագրությամբ),

– յուրաքանչյուր անվանակարգի համար դիմողի գործունեության նկարագիր,

– նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք կփաստեն մրցանակաբաշխությանը դիմողների կողմից իրականացված հայապահպանական ծրագրերի մասին:

Մրցութային հանձնախումբը կարող է դիմել հայտատուին` վերջինիս գործունեությունը լուսաբանող լրացուցիչ տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլ լրացուցիչ նյութեր տրամադրելու խնդրանքով:

Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն մասնագիտական մրցութային հանձնախմբերի կողմից:

Հայտադիմումը կարող եք ներբեռնել www.mindiaspora.am նախարարության պաշտոնական կայքէջից կամwww.hayernaysor.am էլեկտրոնային թերթից, լրացնել, ստորագրել և համայնքային/երիտասարդական կազմակերպության (կամ եկեղեցու) կամ կրթօջամշակութայինխի կողմից տրված երաշխավորագրի հետ միասին ուղարկել [email protected], [email protected], [email protected],[email protected] էլեկտրոնային հասցեներին:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2018թ. մրցույթների արդյունքների և մրցանակների բաշխման հանդիսավոր արարողության մասին տեղեկատվությունը կտեղադրվի ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mindiaspora.am կամ www.hayernaysor.am «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժին +374 10 58-56-01 (7-00), +374 60 500-830 հեռախոսահամարներով: 

  ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Scroll Up