Բաթումում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ հայկական համայնքային կառույցների հետ համագործակցությամբ, ՀՀ գլխավոր հյուպատոսությունում փետրվարի 20-ին անցկացրեց միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ներկաների առջև ելույթով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը՝ ընթերցելով նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ:

Ելույթներ ունեցան Հայ Առաքելական Եկեղեցու Աջարիայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, Հայ-վրացական «Մեր տունը Վրաստանն է» կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, ՀՕՄ Բաթումում համակարգող Էթերի Հակոբյանը, Բաթումի Ալ. Մանթաշյանի անվան համայնքային կրթամշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Այնուհետև ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր արցախյան շարժման, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մասին: Միջոցառումն ավարտվեց ընդունելությամբ:

 

Scroll Up