«Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո ժողով Մայր Աթոռում

2018 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես Երիտասարդության տարի:

Փետրվարի 19-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո Երիտասարդության տարի հռչակման ծրագրի կազմակերպչական խմբի ժողովը` նախագահությամբ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ժողովին իրենց մասնակցությունը բերեցին  Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմից  Արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Աբովյանը,  ՀԵԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի երիտասարդական խորհրդի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, ինչպես նաև ՀԵԵՄ ԿԳ աշխատանքային խումբը։

Ժողովի ընթացքում քննարկվեցին երիտասարդական տարի հռչակման շրջանակներում 2018 թ. հուլիսի 4-ից 8-ը ծրագրվող միջոցառումների հետ առնչված կազմակերպչական հարցեր:

Scroll Up