Առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով

Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անցկացրեց խորհրդակցություն՝ նախորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման և տրված հանձնարարականների առիթով:

Նախարար Հրանուշ Հակոբյանն ու նախարարության աշխատակիցները հատկապես կարևորեցին վարչապետ Կարեն Կարապետյանի գնահատականը հայապահպանության, սփյուռքում ազգային ինքնության պահպանման և հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացման, սփյուռքա­հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդման ուղղություններով նախարարության կողմից տարվող շարունակական աշխատանքի վերաբերյալ և այն համարեցին պարտավորեցնող:

Սփյուռքի նախարարը անդարդաձավ նախարարության կողմից տարված աշխատանքների վերաբերյալ վարչապետի գնահատականին, բարձրացրած հարցերին, որոնք առնչվում էին այն հիմնախնդիրներին, որոնց լուծումները կարող են նպաստել նախարարության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նախարարը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ անհրաժեշտ է առավել համակարգված և փոխկապակցված դարձնել այլ գերատեսչությունների հետ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հետամուտ լինել այն ոլորտների զարգացմանն ու կատարելագործմանը, որոնք վարչապետը համարել էր կարևոր, լավ հնարավորություն տնտեսական զարգացումների և ներդրումների ներգրավման, հայրենադարձության և մասնագիտական ներուժի համախմբման առումով:

Նախարարն աշխատակիցներին հանձնարարեց նշված ոլորտներում տարվող աշխատանքները ավելի ակտիվացնել, մշակել նոր կառուցակարգեր, ծրագրեր, ռազմավարություն, ներկայացնել միջգերատեսչական կառույցների հետ տարվող աշխատանքների կանոնակարգմանն ուղղված առաջարկներ, համահայկական, եկեղեցական և մյուս կառույցների հետ նպաստել մասնագիտական ընկերակցությունների մասնաճյուղերի բացմանը, ակտիվ աշխատել մասնագիտական հայրենադարձության ուղղությամբ, մշակել ներդրումների, զբոսաշրջության և հայրենադարձության քարոզչության ծրագրեր:

Scroll Up