«Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթ

Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված 2018թ. միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության և ՀՀ սփյուռքի նախարարությունները և Երևանի քաղաքապետարանը կազմակերպում են «Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթներ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների և Սփյուռքի հայկական կրթօջախների սաների համար: Շարադրությունների և մրցույթների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը:

Արդյունքներն ամփոփվելու են մարտի 3-րդ տասնօրյակում: Շարադրություններից ընտրվելու են լավագույն 20-ը՝ Հայաստանից և Սփյուռքից: Մրցանակային լավագույն շարադրությունները և նկարները կընդգրկվեն նախատեսվող ժողովածուի մեջ:  Հաղթողների հետ ֆոտոշարք է կատարվելու Հայաստանի ազգային պատկերասրահում և լուսանկարները նույնպես ընդգրկվելու են ժողովածուի մեջ: ՀՀ պաշտպանության նախարարությունը մեդալներ կհանձնի հաղթողներին (հնարավոր է, որ Մեծ համերգի ընթացքում):

Շարադրությունները պետք է ներկայացնել Microsoft word-ով, 12 sylfaen տառաչափով, 2 սմ լուսանցքներով, տողերի միջև 1,5 հեռավորությամբ, A4 ձևաչափով, իսկ ծավալը չպետք է գերազանցի 2,5 էջը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
ՀՀ սփյուռքի նախարարության  աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժին
Հասցե` ք. Երևան 0010, Վ.Սարգսյան 3,  հեռ.` (+37410) 58-56-01 (700), (+37460)-500-830 հեռախոսահամարներով:

Աշխատանքներն ուղարկել նաև  [email protected]  էլ. փոստին:

Scroll Up