Սփյուռքն արձագանքել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ներդրումներ անելու կոչին

Փետրվարի 1-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրել է, որ նա մոտ մեկ տարի առաջ դիմել էր Սփյուռքին՝ կոչ անելով ներդրումներ անել: Պատգամավորը հետաքրքրվել է, թե մեկ տարի անց որքանո՞վ է Սփյուռքն արձագանքել այդ կոչին, և ի՞նչ ներդրումներ են եղել:

Ի պատասխան՝ վարչապետն Կարեն Կարապետյանն ասել է, որ իր կոչին արձագանքել են. «Մենք վիճակագրությունը ձեզ կներկայացնենք այս ամսվա ընթացքում, փետրվարին բոլոր նախարարությունները հաշվետվություն են ներկայացնելու»: Վարչապետը նաև հավելել է, որ 2017-ին 856 միլիոնի ներդրում է եկել Հայաստան, որից 570 միլիոնը՝ մասնավոր սեկտորից: Դրանից բացի, 190 միլիարդ ներդրում է կատարվել հենց մարզերում:

Scroll Up