Առաջիկա տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական հարաբերությունները կակտիվանան. RTS

Շվեյցարիայի դաշնային Radio Television Suisse-ը ռեպորտաժ է ներկայացրել շվեյցարական խորհրդարանական և գործարար պատվիրակությունների Հայաստան կատարած այցի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, RTS-ի հետ զրույցում Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել շվեյցարացի գործարարների համար Եվրասիական տնտեսական միությանն իր անդամակցությամբ և Ռուսաստանի հետ ակտիվ տնտեսական հարաբերություններով: Հովհաննիսյանը շեշտել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն է ստեղծում ազատորեն ապրանքներ և ծառայություններ վաճառել 180 միլիոնանոց շուկայում:

«Առաջիկա տարիներին Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական հարաբերությունները կակտիվանան: Շվեյցարացի գործարարների պատվիրակությունն ուղեկցում է խորհրդարանական պատվիրակությանը, որն այժմ Հայաստանում է: Արդիականացմանը ձգտող կովկասյան երկրի առևտրային գործընկերների առաջին տասնյակում է Շվեյցարիան»,- ասվում է ռեպորտաժում:

Scroll Up