Արմեն Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։

Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են, որ արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանը փետրվարի 1-ին մեկնել է Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի  հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաեւ հայկական այլ համայնքներում։

Scroll Up