Բրիտանական BBC 3 ռադիոկայանն անդրադարձել է Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպին

Բրիտանական BBC 3 ռադիոկայանը 50 րոպեանոց փաստագրական հաղորդում է պատրաստել ավստրիացի հայտի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի մասին, որը հրատարակվել է 1933 թվականին:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով BBC 3 ռադիոկայանի կայք-էջին, նշում է, որ խոսելով գրքում զարգացող դեպքերի՝ Մուսալեռան հերոսամարտի ու ֆրանսիական նավի միջոցով Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ հասած մուսալեռցիների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության և Թալեաթի սպանության մասին, հաղորդման հեղինակ, հույն լրագրող Մարիա Մարգարոնիսը նշում է, որ  վեպը ժամանակակից պատմության ամենաողբերգական դեպքերից մեկն է, երբ Օսմանյան կայսրությունը որոշեց ամբողջովին ոչնչացնել հայկական ծագում ունեցող սեփական քաղաքացիներին: Շարունակելով՝ Մարիա Մարգարոնիսը հավելում է, որ հայերի ճակատագիրը ակտիվ քննարկվել է նաև տարիներ անց, երբ Գերմանիայում իշխանության գլուխ է կանգնել Ադոլֆ Հիտլերը:

Հեղինակը նշում է, որ Ֆրանց Վերֆելի և բազմաթիվ ընթերցողների համար  «Մուսա լեռան 40 օրը» գիրքը ո´չ միայն հերոսապատում է հայ ժողովրդի դիմադրության և գոյատևման մասին, այլ նաև նախազգուշացում:

Երբ Ավստրիան միանում է Նացիստական Գերմանիային, գիրքը հայտնվում է արգելվածների շարքում, իսկ 1938 թվականին Վերֆելը կնոջ հետ ստիպված է լինում տարագրվել Ամերիկա:

Scroll Up