Ձեր կողքին կանգնելը բոլորիս պարտքն է. կայացավ «Շնորհակալությու՛ն, հայ զինվոր» բարեգործական համերգը 

Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ կայացավ «Շնորհակալությու՛ն, հայ զինվոր» բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է զինծառայողների առողջության վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանն ու վերազինմանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, Ապրիլյան պատերազմի մասնակից մի խումբ տղաների այս նախաձեռնությանը սիրով արձագանքեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ դեկտեմբերի սկզբին այցելելով նաև վերականգնողական փուլում գտնվող ապրիլյան պատերազմի մասնակիցներին:
Նախաձեռնությանը սիրահոժար իրենց աջակցությունն էին բերել հայտնի երգիչ, երգչուհիներ: Համերգին ներկա էին հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաներ:

«Սա շատ սովորական վերաբերմունք է այն տղաների հանդեպ, որոնք հանուն մեզ չխնայեցին ամենաթանկը»,-ասաց մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։Նա հիշեց նաև վերականգնողական փուլում գտնվող տղաներին այցելած նախարար Ամիրյանի խոսքը.
«Սա նվազագույնն է, որ կարող ենք անել ձեզ համար: Ձեր կողքին կանգնելը բոլորիս պարտքն է»:

 

Scroll Up