Հայկական ժառանգությունը՝ միջազգային կարևորագույն կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Հայկական լեռնաշխարհը, լինելով նախաստեղծ մարդկության բնօրրանը, բնության բազմազանության և ապրելու կենսաձևի հոլովույթում ստեղծել է շատ արժեքներ, որոնք դարերի ընթացքում ամրագրվել են մեր լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի ու պատմության, ավանդույթների շտեմարանում: Ազգային այդ արժեքները մեր հարստությունն են, որոնց նախապատմությունների արմատները խորն են, ակունքները՝ զուլալ: Հայկական համբավանիշ (բրենդ) համարվող շատ արժեքներ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում և դեռ կարող են ներառվել ՝ ներկայացրած հայտերի հիման վրա: Ստորև «Հայերն այսօր»-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում տեղ գտած հայկական համբավանիշները և սպասվող նոր հայտերի ցանկը:

ՅՈՒՆԵՍԿՕՆ՝ լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի Կրթությանգիտության և մշակույթի կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural OrganizationUNESCO)՝ Միավորված ազգերի կազմակերպության հատուկ գործակալությունն է, որը հիմնվել է 1945 թվականին։ Նրա հաստատված նպատակն է համերաշխության և անվտանգության օժանդակությունը՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման միջոցով՝ համընդհանուր հարգանքի և արդարության տարածման համար։ Կազմակերպության գլխավոր վարչությունը գտնվում է Փարիզում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (անգլ. UNESCO) առաքելությունն է՝ նպաստել խաղաղության պահպանմանը, նվազեցնել աղքատությունը, միջմշակութային երկխոսության օժանդակման միջոցով հասնել կրթությանը, գիտության, մշակույթի, կապի և տեղեկատվության դաշտի զարգացմանը։ Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: ՅՈՒՆԵՍԿՕի գործունեության ոլորտներն են կրթությունը, բնական գիտությունները, սոցիալական և հումանիտար գիտությունները, մշակույթն ու հաղորդակցությունը և տեղեկատվությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական մշակութային արժեքները

Հայաստանը UNESCO-ին միացել է 1992թհունիսի 9-ին: 1995թհոկտեմբերից Հայաստանի մշտականպատվիրակությունը UNESCO-ում գլխավորվում է Շառլ Ազնավուրի կողմից: Հայաստանյան ազգային համաժողովը ստեղծվել է 1992թ. հոկտեմբերին, որի նախագահը 2008թ. մայիսից ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն է:

UNESCO-ն իր համաշխարհային ժառանգության ցուցակում ներառել է հայկական մի շարք  ազգային, մշակութային և կրոնական արժեքներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի/վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում:

Ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ  արժեքներով`

  • «Հաղպատի ևՍանահինի վանքեր»(1996 թ., 2000 թ.),
  • «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ բՀռիփսիմե, ՍբԳայանե, ՍբՇողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000 թ.)
  • «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (2000 թ.)

Սպասողական/նախնական ցանկում են գտնվում հետևյալ հայտերը`

·«Երերույքի բազիլիկը և հնավայրը» (1995 թ.)

·«Դվին քաղաքի հնավայրը /հնագիտական հուշարձանը» (1995 թ.)

· «Տաթևի և Տաթևի Անապատ վանքերը և Որոտանի դաշտավայրի հարակից տարածքները»

·«Նորավանքը և Ամաղու դաշտավայրի վերին հատվածը» (1995 թ.)

Հայաստանից դուրս գտնվող մշակութային արժեքներ

Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեոս Առաքյալի և Ձոր Ձորի հայկական վանական համալիրները 2008 թ. գրանցվել են Համաշխարհային ժառանգության ցանկում ԻԻՀ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա` «Իրանի հայկական վանական համալիրներ» անվանմամբ:
Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Բագրատունյաց հայկական թագավորության մայրաքաղաք Անիի ավերակները 2016 թ. գրանցվել է «Անիի հնագիտական վայր» անվանմամբ:
Ցանկում ներառված են նաև «Նեմրութ դաղ (լեռ)» (1987 թ.), «Դիարբեքիրի ամրոց և Հեվսել այգիներ մշակութային բնապատկեր»  (2015 թ.), (ընդգրկում է մի շարք հայկական պատմաճարտարապետական կառույցներ) անվանմամբ հայտեր:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանը ներկայացված է  հետևյալ տարրերով՝

«Դուդուկի երաժշտությունը» (2008 թ.) 

«Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010 թ.) 

«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.)

«Լավաշ մարդկության. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.)

«Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.)

Սպասողական /նախնական ցանկում ներառվել են հետևյալ հայտերը`

«Աշուղական սիրավեպհայ աշուղական արվեստի կատարողական ավանդույթըտեքստն ու երաժշտությունը» (2014 թ.)

«Տրընդեզ. նորապսակների և գարնան ավետաբեր տոնը Հայաստանում» (2016 թ.)

Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերման հարցը

2005 թ. դեկտեմբերի դրությամբ ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաներն ամբողջությամբ ոչնչացրել են Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը` դրանով ավարտին հասցնելով վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և ողջ Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման պետական քաղաքականությունը:
Վանդալիստական այս գործողության ընթացքում Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը վերածվել են խճազանգվածի ու նետվել Արաքս գետը: Գերեզմանոցի տարածքում հրաձգարան է կառուցվել:
Չնայած գոյություն ունեցող լուսանկարային ու տեսագրական բազմաթիվ անհերքելի վկայություններին ու ապացույցներին, մինչ օրս որևէ միջազգային կազմակերպություն` այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ն, համարժեք գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված և իրագործված այս վանդալիստական գործողություններին: Ջուղայի խաչքարերի խնդրի մասին հայտարարություններ են արվել միջազգային տարբեր ատյաններում ու հանդիպումների ընթացքում:

Հավելենք նաև, որ 2000թ. արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառվել է՝ որպես ամենից վտանգված լեզու:

Համոզված ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում անպայմանորեն տեղ կգտնեն հայկական շատ այլ համբանիշներ, քանզի Արարչի նախաստեղծ մեր երկիրը կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, արհեստների ու արվեստների բոլոր ճյուղերում ունեցել է, ունի և պահպանել է հայկական զտարյուն բացառիկ արժեքներ, որոնց շարքին են դասվում նաև հայկական հնագույն ժայռապատկերները. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում դրանք կդառնան հայկական հարուստ ժառանգության յուրօրինակ այցեքարտերից մեկը: Չնայած ադրբեջանական նկրտումներին, քարոզչական հետևողական աշխատանքին, կեղծիքին (որի արդյունքում տոլման համարվեց Ադրբեջանի ոչ նյութական համբավանիշ )՝ հայկական ավանդական մշակութային և ոչ մշակութային արժեքներն  իրենց սեփականը համարելու, այնուամնեայնիվ, մեր  ազգային  արժեքներն իրենց արժանի տեղն են գտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային  ժառանգության շարքում:

 Կարինե Ավագյան

Scroll Up