Ս. Հակոբոս Գլխադիր Առաքյալի տոնը Երուսաղեմում

Հունվարի 11-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունը նշեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հովանավոր Սուրբ Ս. Հակոբոս Գլխադիր առաքյալի տոնը:
«Հայ Երուսաղեմն այսօր»-ի փոխանցմամբ, օրվա առթիվ Ս. Հակոբոս Գլխադրի խորանի վրա Ս. Պատարագ մատուցեց և օրվա պատգամը փոխանցեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանը:

Պատարագի ավարտին տեղի ունեցավ նաև թափորի կարգ: Թափորից հետո Միաբանությունը և հավատացյալները բարձրացան Պատրիարքարան, որտեղ Պատրիարք Սրբազանը ներկաներին բաժանեց նշխարք:
Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում է թաղված 12 առաքյալներից առաջին նահատակ Ս. Հակոբոս առաքյալի գլուխը, իսկ մարմինը թաղված է Իսպանիայի Կոմպոստելա քաղաքում:

Scroll Up