Էդուարդո Էռնեկյանը պատրաստվում է իր բիզնեսի կառավարումը զարմիկին փոխանցել

Հայտնի հայազգի արգենտինացի բիզնեսմեն Էդուարդո Էռնեկյանը պատրաստվում է իր բիզնեսի կառավարումը զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին փոխանցել: Այս մասին նա հայտնել է Bloomberg-ի հետ հարցազրույցում:

Բիզնեսմենը պատրաստվում է հունվարի վերջին վաճառել Corporacion America Airports SA կորպորացիայի բաժնետոմսերը, որին է պատկանում աշխարհում 51 օդանավակայանների կառավարման կոնցեսիան (մենաշնորհ-Հ.Ա): Բաժնետոմսերի արժեքը 750 մլն դոլար է: Նրա 39-ամյա զարմիկը կզբաղվի վաճառքով, քանի որ հենց նա է կանգնելու Էռնեկյանի բիզնեսի ղեկին: «Ես այդ գործարքին կհետեւեմ այս ամիս, եւ օդանավակայաններում իմ կարիերան կավարտվի»,- հայտարարել է նա:

Բաժնետոմսերի վաճառքը Էռնեկյանի համար նոր փուլի սկիզբ կնշանավորի: «Սակայն 85-ամյա ձեռներեցը, որն ասում է, թե ինքը դեռեւս ամեն օր լողում է եւ յոգայով զբաղվում, տեսադաշտից չի անհետանա: Հայ գաղթականների որդին, որոնք փախել էին 20-րդ դարասկզբի ցեղասպանությունից, նշում է, որ ամենօրյա պարտականությունների փոխանցումը իրեն կազատի բիզնեսի նոր ուղղություններն ուսումնասիրելու համար»,- news.am-ի հաղորդմամբ՝ նշված է հոդվածում:

Scroll Up