ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Հունվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության մասնակիցները զեկուցեցին նախարարության ծրագրերի ընթացքի վերաբերյալ, քննարկեցին առաջիկա անելիքներն ու միջոցառումները:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության անունից շնորհավորեց տեղակալ Սերժ Սրապիոնյանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երախտագիտության մեդալով պարգևատրվելու առթիվ:

Նախարարը կարևորեց երիտասարդական համահայկական ֆորումի, լրագրողների և ճարտարագետների համահայկական համաժողովների, «Իմ Հայաստան» փառատոնի կազմակերպումն ու իրականացումը, Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարություններին Սփյուռքի մասնակցության ապահովումը:

Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

Scroll Up