Հայաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են 59 երկիր այցելել

Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքերը Henley & Partners-ի անձնագրերի ամենամյա վարկանիշում եւ այժմ 76-րդ տեղում է: Նշվում է, որ երկրի քաղաքացիները առանց վիզայի կարող են 59 երկիր այցելել: Անցյալ տարի Հայաստանը 78-րդ տեղում էր: Վրաստանը վարկանիշում 53-րդ տեղում է՝ 99 երկիր առանց վիզայի այցելելու հնարավորությամբ:

Անցյալ տարվա ցուցակում Վրաստանը 68-րդ տեղում էր: Վերջին հինգ տարվա ընթացքում այս վարկանիշում առաջին տեղում է գերմանական անձնագիրը՝ առանց վիզայի 177 երկիր այցելելու հնարավորությամբ:

Երկրորդ տեղում է Սինգապուրը՝ 175 երկիր: Ռուսաստանը 48-րդ տեղում է, Թուրքիան՝ 50-րդ, Ադրբեջանը՝ 72-րդ տեղում:

Վարկանիշի վերջին տեղում է Աֆղանստանը՝ առանց վիզայի 24 երկիր մեկնելու հնարավորությամբ, գրում է ankakh.com-ը:

Կից «Հայերն այսօր»-ը ներկայացնում է այն երկրների ցանկը, որտեղ Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել առանց վիզայի.

Եվրոպա

1. Ալբանիա
2. Բելառուս

3.Բոսնիա և Հերցեգովինա

4. Մոլդովա
5. Մոնտենեգրո
6. Ռուսաստան
7. Ուկրաինա

Օվկիանիա

8. Միկրոնեզիա
9. Նիեու
10. Կուկի կղզիներ
11. Պալու
12. Սամոա
13. Տուվալու

Կարիբյան ավազանի երկրներ

14. Անտիգուա և Բարբուդա

15. Բահամյան կղզիներ

16. Բարբադոս

17. Դոմինիկյան Հանրապետություն

18. Հաիթի

19. Ջամայկա

20 Սենտ Վինսենթ

Ասիա

21 Բանգլադեշ
22. Արևելյան Թիմոր
23 Կամբոջա
24. Ղազախստան
25. Ղրղըզստան
26. Լաոս
27. Ինդոնեզիա
28. Մակաո
29. Մալայզիա
30. Մալդիվներ
31. Նեպալ
32. Տաջիկստան
33. Ուզբեկստան  
 

Մերձավոր Արևելք

34. Թուրքիա

35. Վրաստան

36. Իրան

37. Հորդանան

38. Լիբանան

Ամերիկա

39. Արգենտինա

40. Բրազիլիա

41. Չիլի

42. Պանամա

43. Ուրուգվայ

44. Էկվադոր

Աֆրիկա

45. Գվինեա
46. Ջիբութի
47. Կաբո Վերդե
48. Կոմորյան կղզիներ
49. Մադագասկար
50. Մոզամբիկ
51. Նամիբիա
52. Սեյշելյան կղզիներ
53. Տանզանիա
54. Տոգո
55. Ուգանդա
56. Մալավի

57.Մավրիտանիա

58. Մավրիկիոս

59. Սուրբ Հեղինե կղզի

 

Scroll Up