Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Scroll Up