Գրքի նվիրատվության արշավ Լոս Անջելեսում

Հունվարի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ ամերիկահայ համայնքը կազմակերպել էր գրքի նվիրատվության արշավ, որի նպատակն է հարստացնել քաղաքի կենտրոնական գրադարանի և 72 մասնաճյուղերի հայկական բաժինների հավաքածուն: Հյուպատոսությանը կից Համայնքային հանձնախմբի ջանքերով կայացավ առաջին միջոցառումը, որի ընթացքում ամերիկահայ համայնքի անհատներ և տարբեր հաստատություններ նվիրաբերեցին 18 արկղ գիրք:

լույթ ունենալով միջոցառմանը՝ հյուպատոս Արմելլա Շաքարյանը նշեց, որ այս նախաձեռնության հիմնական նպատակն է քաղաքի կենտրոնական գրադարանը հարստացնել հայերի և Հայաստանի մասին գրքերով՝ վստահություն հայտնելով, որ այս նախաձեռնությունը կխթանի Հայաստանի և Կալիֆորնիայի միջև գործակցությունը և փոխըմբռնումը նոր մակարդակի կհասցնի:

Գրքի նվիրատվության նախաձեռնությունը ողջունեց Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանի տնօրեն Ջոն Զաբոն, նշելով, որ համաշխարհային մակարդակի հանրային գրադարանների իրենց համակարգը՝ ԼԱ-ի կենտրոնական գրադարանով և 72 մասնաճյուղերով, հնարավոր չէ պատկերացնել առանց հայկական բաժնի գրքերի, ֆիլմերի, այլ նյութերի, որոնք ներկայացնում են քաղաքում նշանակալից դեր ունեցող հայ համայնքը: Համայնքային հանձնախմբի անդամ Քրիստին Ջերյանը հայտնեց, որ Լոս Անջելեսի հանրային գրադարանների համակարգը հայկական գրականությամբ հարստացնելու ծրագիրը կշարունակվի ամբողջ տարին:

Scroll Up