ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին

Դեկտեմբերի 27ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին: Նախարարը բարձր գնահատեց Տիրատուր քահանա Սարդարյանի գործունեությունը՝ նշելով, որ Հայ Առաքելական եկեղեցին Սփյուռքում հայապահպանության կարևոր երաշխավորներից է:

Տեր Տիրատուրը նախարարին ներկայացրեց Հայաստանում գտնվելու իրենց առաքելության նպատակըայն է՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Գյումրի քաղաքի 100 ընտանիքի և Տավուշի մարզի Հովք գյուղի անապահով ընտանիքներին աջակցություն տրամադրելը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրին ներկայացրեց Սփյուռքի նախարարության՝ սահմանապահ գյուղերին աջակցության ծրագիրըորի նպատակը հայաստանյան սահմանապահ բնակավայրերի սոցիալականմշակութայինկրթականառողջապահական խնդիրների լուծումն էև նշեցոր արդեն մի քանի գյուղեր գտել են սփյուռքահայ բարերարներՏեր Տիրատուր քահանա Սարդարյանը ողջունեց նման ծրագրի գաղափարը և պատրաստակամություն հայտնեց իր մասնակցությունը բերել այդ աշխատանքներին:

Հոգևոր հովիվը կարևորեց Հայաստանի զբոսաշրջային գրավչության ներկայացումը Գերմանիայումայս թեմայով ֆորումներիհավաքների կազմակերպումըորոնք Հայաստանը ճանաչելի կդարձնեն ոչ միայ սփյուռքահայերինայլև գերմանացի զբոսաշրջիկներին:

Այս  գործընթացում Տեր Տիրատուրը ընդգծեց հատկապես հայաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:

«2018 թվականի հոկտեմբերին Շտուտգարդում Հայաստանի մշակութային օրերի շրջանակներում նախատեսում ենք կազմակերպել«Շնորհակա՛լ եղիր ամեն ինչի համար» խորագրով ցուցահանդեսորով կհայտնենք մեր երախտիքի խոսքը գերմանական այն կազմակերպություններինովքեր աջակցել են Հայաստանի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին:Նախատեսում ենք հանդիպել նաև գերմանական զարգացման հիմնադրամների ներկայացուցիչների հետ և ներկայացնել Հայաստանի զարգացման ծրագրերըԳերմանիայի կառավարությանը հատկապես հետաքրքրում են արևային էներգիայիէկոտուրիզմի ոլորտները»,-նշեց Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց նման նախաձեռնությունը և հույս հայտնեցոր այն կարող է դառնալ համաեվրոպական և ընդգրկել Եվրոպայի մի շարք հայկական համայքներ:

Սփյուռքի նախարարը հյուրի հետ քննարկեց նաև Սփյուռքում հայերենի պահպանության հիմնախնդիրըՈրոշվեց գալիք տարում ստեղծել օտարալեզու հայ երեխաների համար հայոց լեզվի ուսուցողական ձեռնարկ:

Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Տիրատուր քահանա Սարդարյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով առողջություն և շարունակական ազգանվեր գործունեություն:

 

 

 

 

 

Scroll Up