Աս­տա­նայի հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն այցելեցին «Մեգա» խա­ղա­յին կենտրոն

Դեկտեմբերի  23-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանի հրավերով Աս­տա­նայի հայկական  կիրակնօրյա  դպրոցի  սաները  այցելեցին «Մեգա» խա­ղա­յին  կենտրոն: Սկզբից  երեխաները  շուրջպար  բռնեցին  տոնածառի  շուրջ, եր­գեցին,  պարեցին, խաղացին: Հետո սկսվեց միջոցառման հիմնական մասը: Նրանց առաջարկվեց ուժերը փորձել ամենատարբեր մասնագիտությունների մեջ՝ «դառնալ» շի­նարար, վաճառող, բանկիր, բժիշկ, խոհարար: Նրանք հաճույքով փորձում էին այն ամենը, ինչ իրենց առաջարկում էին, «բացում» էին մասնագիտությունների գաղտնիք­ները, հաղորդակցվում դրանց հմայքին ու դժվարություններին։ Վստահ եմ, որ երբ իս­կապես կգա մասնագիտական կողմնորոշման ժամանակը, նրանք հաճույքով կհիշեն այս օրը:

Հետաքրքիր և օգտաշատ այս միջոցառումը մեծ բավականություն պատճառեց թե՛ երեխաներին և թե՛ ծնող­ներին: Հայկական դեսպանությունը հաճախ է նման նվերներ պատարստում մեր երեխաների համար, իսկ նպատակը մեկն է՝ կիրակնօրյա դպրոցը գրավիչ դարձնել, խրախուսել այն երեխաներին, ովքեր հանգստյան օրերին հաճա­խում  են դպրոց՝ մայրենի լեզուն ուսանելու։ Չէ՞ որ լեզուն հայ մնալու գլխավոր գրա­վականն է: Շնորհակալություն եմ հայտնում դեսպան Արա Սահակյանին, հյուպատոս Մհեր Բադալյանին, դեսպանության աշխատակիցներ Լիդա Պողոսյանին, Մարիաննա Մինասյանին ամանորյա այդ սքանչելի  նվերի համար:

Հայաստան Մնեյան, Աստանա

 

Scroll Up