Տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 16:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Կներկայացվեն սիրիահայերի իրավական աջակցության, սիրիահայերի հետ տարվող և նախատեսվող աշխատանքի, ինչպես նաև՝  «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի» աշխատանքային ծրագրերը:

Կքննարկվի «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարության» նախագիծը:

Scroll Up