Հույն բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղիկներ է խոնարհել և մեկ րոպե  լռությամբ հարգել Սրբադասված նահատակների հիշատակը:

Այնուհետև հույն բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ և ծանոթացել Հայոց և այլ ժողովուրդների ցեղասպանության պատմությունը ներկայացնող ցուցադրությանը:

Ավարտին Տերենս Նիկոլաոս Քուիքը գրառում է կատարել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում:

Scroll Up