ՀՀ սփյուռքի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների  միջև տեղի կունենա հուշագրի ստորագրում և մամուլի ասուլիս

Սփյուռքի նախարարությունում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի սփյուռքի նախարարության և Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջև տեղի կունենա սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռման հուշագրի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս (Վազգեն Սարգսյան 3, 8-րդ հարկ):

Հուշագիրը կստորագրեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը:

Scroll Up