Կոնստանտին Օրբելյանն ու Խվորոստովսկին՝ Գրեմմիի հավակնորդներ

Հայ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և օրեր առաջ Լոնդոնում մահացած ռուս դասական երգիչ Դմիտրի Խվորոստովսկին «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների շարքում են: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ձայնագրման ակադեմիան:

Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն ընդգրկվել են Grammy-ի հավակնորդների ցանկում՝ «Լավագույն դասական վոկալային սոլո ալբոմ» անվանակարգում։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան ակադեմիայի հավակնորդների ցանկում տվյալ անվանակարգի համար 5 կատարող է առաջադրվել:

Հիշեցնենք, որ Խվորոստովսկին մահացել է նոյեմբերի 22-ին Լոնդոնում՝ 56 տարեկան հասակում: 2015-ի հունիսին երգիչը հայտնել էր, որ իր մոտ ուղեղի քաղցկեղ է ախտորոշվել:

Գրեմմի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2018-ի հունվարի 28-ին՝ Նյու Յորքում, գրում է armradio.am-ը:

Scroll Up