Տիգրան Մանսուրյանն առաջադրված է «Գրեմի» երաժշտական մրցանակին

Մեծանուն հայ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Մանսուրյանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմի» երաժշտական մրցանակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:

«Գրեմի»-ին է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:

«Գրեմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում:

Scroll Up