Հրանուշ Հակոբյանն այցելել է Կիպրոսի ռազմական հուշահամալիր

Հոկտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի ուղեկցությամբ այցելել է «Makedonitissa» ռազմական հուշահամալիր:

Հրանուշ Հակոբյանը և Ֆոտիու Ֆոտիսին ծաղկեպսակ են դրել հունական և կիպական զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Scroll Up