Մեծարենցի «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» բանաստեղծության ինքնագիրը նվիրաբերվեց Գրականության և արվեստի թանգարանին

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրային բազմահազար նվիրատվությունները համալրվեցին ևս ﬔկ կարևոր ցուցանմուշով: Փարիզաբնակ մտավորական, գրող, թարգմանիչ, թանգարանի վաղեﬕ բարեկամ Հրայր Հրաչյանը հոկտեմբերի 20-ին թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը:

 «Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը հյուսել է կյանքի վերջին աﬕսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր ﬔրը»: Այն բաղկացած է երեք էջից և, ըստ իս, դա հանճարեղ աղոթք է, որը գրողը նվիրել է իր ﬔծանուն նախորդի` Պետրոս Դուրյանի եղբորը` Եղիշե Արքեպիսկոպոս Դուրյանին»,-«Արﬔնպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Նա ընդգծեց, որ թանգարանի մշտական ցուցադրության ﬔջ ընդգրկվել են մատանին, որը Միսաք Մեծարենցը նվիրել է մորը, և Մեծարենցի առաջադիմության թերթիկը, որը գրողը ստացել է Պոլսի կենտրոնական վարժարանում ուսանելիս:

«Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը կհամալրի Միսաք Մեծարենցի ֆոնդը:

Scroll Up