Արցախի Նախագահը հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Արցախի Նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, Նոր Կիլիկիա բնակավայրի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներին:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում: 

Scroll Up