Անդրանիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ 20 և Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներն այսօր նվաճել են հերթական մեդալը՝  85 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի (Մ 23) չեմպիոն:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, այսօր մրցահարթակ դուրս կգան նաև 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը և 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը:

Scroll Up