Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են Ապրիլյան պատերազմից տուժածների ընտանիքների հետ

Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները հոկտեմբերի 6-ին Արցախում հանդիպել են Ապրիլյան պատերազմից տուժածների ընտանիքների հետ։

Ուկրաինայի հայերի միության անդամներն հանդիպել են ապրիլյան ռազմագործողությունների ընթացքում զոհված արցախցի 12 ընտանիքների ներկայացուցիչների հետ: Նպատակն էր՝ մոտիկից ծանոթանալ ընտանիքների հետ:

Ընտանիքներին օգնելու որոշումը կայացվել է 2016 թվականի ապրիլի 14-ին՝ Կիևում կայացած Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովի ընթացքում, որի ժամանակ հայկական համայնքների ղեկավարները միաձայն ողջունել են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությունը:

2016 թվականի օգոստոսից հումանիտար օգնություն է ստացել շուրջ 40 ընտանիք։ Ընտանիքների ընտրությունը կատարվել է Ուկրաինայում հայակական դեսպանատան, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի և հայկական կառույցների համատեղ որոշմամբ։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը AnalitikaUA.net-ի հետ զրույցում նշել է, որ ցուցաբերվող օգնությունն անմիջապես կատարվում է Վիլեն Շատվորյանի վերահսկողության ներքո։

Scroll Up