Տեղի կունենա «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք»-ի մինչ այժմ հրատարակված 14 հատորների շնորհանդեսը

Հոկտեմբերի 10-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք»-ի մինչ այժմ հրատարակված 14 հատորների շնորհանդեսը (հասցեն՝ Մարշալ Բաղրամյան 24/4 ):

Մատենաշարի վերահրատարակության նախաձեռնողը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունն է:

Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, մտավորականներ, հյուրեր:

Տպագրված հատորներն են՝

  • Ատանայի հայոց պատմութիւն, 1, Անթիլիաս, 2012,
  • Պատմութիւն Տարօնի աշխարհի, 2, Անթիլիաս, 2013,
  • Պատմութիւն Անթէպի հայոց, 3, հատոր Ա, Անթիլիաս, 2013,
  • Պատմութիւն Անթէպի հայոց, 4, հատոր Բ, Անթիլիաս, 2013,
  • Հաճընի ընդհանուր պատմութիւնը, 5, Անթիլիաս, 2014,
  • Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները, 6, Անթիլիաս, 2014,
  • Պատմագիրք Կիւրինի, 7, Անթիլիաս, 2014,
  • Քեսապ: Տեղագրութիւն, բնակավայրեր, բնակչութիւն, պատմութիւն, տնտեսութիւն, 8, հատոր Ա, Անթիլիաս, 2015,
  • Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զեյթուն, 9, Անթիլիաս, 2015,
  • Պատմութիւն հայ Կեսարիոյ, 10, հատոր Ա, Անթիլիաս, 2015,
  • Պատմութիւն հայ Կեսարիոյ: Տեղագրական, պատմական եւ ազգագրական ուսումնասիրութիւն, 11, հատոր Բ, Անթիլիաս, 2015,
  • Պատմութիւն հայոց Արաբկիրի, 12, հատոր Ա, Անթիլիաս, 2016,
  • Պատմութիւն հայոց Արաբկիրի, 13, հատոր Բ, Անթիլիաս, 2016,
  • Յիշատակարան Րումտիկինի, 14, Անթիլիաս, 2017:
Scroll Up