«Համաժողովի թեմատիկ նիստերը հետաքրիր էին և արդիական». Խաչիկ Տեր-Ղուկասյան

ՀՅԴ-ի Հարավային Ամերիկայի պատասխանատու, Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը «Հայերն այսօր»-ի հետ ամփոփելով սեպտեմբերի 18-20-ը ‹‹Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն›› խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի աշխատանքները՝ նշեց, որ համաժողովի չորս ուղղությունների նիստերի թեմաները հետաքրքիր էին և արդիական, շատ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ մասնակիցները կարողացել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարց ու պատասխանի ձևաչափով հաղորդակցման մեջ լինել, որոնց ոգևորությունը, անշուշտ, նկատելի է եղել:

Խաչիկ Տեր-Ղուկասյանը կարծում է, որ այս համաժողովները պետք է շատ ավելի համակարգված կամ, ինչպես ասում են, կառուցողական անցկացնել՝ ապահովելով Սփյուռքի առավել ներգրավումը և մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներին:

‹‹Եռօրյա համաժողովի ընթացքում տարբեր քննարկումներ ծավալվեցին, նոր գաղափարներ առաջարկվեցին, որոնք առաջիկայում ի մի բերելու և լուրջ աշխատելու անհրաժեշտություն ունեն»,-հավելեց ՀՅԴ-ի Հարավային Ամերիկայի պատասխանատուն:

 

 

 

 

 

Scroll Up