Տեղի կունենա Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի համերգը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակին

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Ստամբուլի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ստամբուլի Սրբոց Վարդանանց եկեղեցու երգչախմբի (խմբավար՝ Ատրուշան Հալաջյան) համերգը՝ նվիրված Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյակին:

Համերգին ներկա կգտնվի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Scroll Up