Շվեդիայում ՀՀ դեսպանը ընդունեց «Արի տուն» ծրագրին մասնակցած շվեդահայ երիտասարդներին

Ս.թ. օգոստոսի 10-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն ընդունեց «Արի տուն» ծրագրին մասնակցած շվեդահայ երիտասարդներին։

Ողջունելով հայ պատանիների՝ Հայրենիքը նորովի բացահայտելու ավյունը, ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնեց Շվեդիայից ծրագրին մասնակցող երիտասարդների թվի՝ տարեց տարի արձանագրվող աճով։
Շվեդահայ երիտասարդները դեսպանին ներկայացրեցին Հայաստան կատարած այցելության մանրամասները, իրենց տպավորությունները և առաջարկությունները։

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին շվեդահայ երիտասարդությանը հայրենիքին էլ ավելի ամուր կապելու, Հայաստանում իրականացվող, մասնավորապես սփյուռքի նախարարության ծրագրերին ակտիվ մասնակցության հարցեր։ Երիտասարդները հետաքրքրվեցին նաև Հայաստանի հետ ուսումնական փոխանակումների, մշակութային և մարզական միջոցառումներին ներգրավվելու հնարավորություններով։

Հանդիպման վերջում ՀՀ դեսպանը հայ երիտասարդներին մաղթեց հաջողություններ իրենց ուսումնական և աշխատանքային ծրագրերում և հրավիրեց առավել գործուն մասնակցություն ունենալ դեսպանության և համայնքային ծրագրերում։

Scroll Up