Սիրիահայ երեխաների ամառային հանգիստը Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում

Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ անապահով ընտանիքների 35 երեխաներ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ այսօր մեկնեցին ՀՀ Լոռու մարզի «Գուգարք» մանկական ճամբար, որտեղ տեղացի երեխաների հետ միասին առաջիկա տաս օրերին կանցկացնեն իրենց ամառային հանգիստը: Սիրիահայ երեխաներին մինչև ճամբար ուղեկցեցին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները և մի խումբ ծնողներ:

«Գուգարք» մանկական ճամբարը Լոռվա ամենագողտրիկ անկյուններից մեկում է՝ Վահագնաձորում՝ շրջապատված սաղարթախիտ անտառով: Ճամբարն ունի ամառային լիարժեք հանգստի բոլոր պայմանները՝ երկու մասնաշենք` լուսավոր ննջասենյակներով, ճաշարան, ընդարձակ խաղահրապարակներ, բացօթյա տաղավարներ, լիովին նոր լողավազան: Ճամբարի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները երեխաների ամառային հանգիստն առավել անվտանգ կազմակերպելու համար:

Արշավներ, խաղեր, նոր ընկերներ, իրական ճամբարական զգալու այս հնարավորությունը

ՀՀ սփյուռքի նախարարության հերթական նախաձեռնությունը սիրիահայ երեխաների համար ոչ միայն ամառային հանգստի կազմակերպում է, այլև միջոց՝ նպաստելու նրանց լիարժեք ինտեգրմանը:

Մաղթենք սիրիահայ երեխաներին հաճելի հանգիստ:

Scroll Up