ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 31-ին, ժամը՝ 10:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն-2017»  ծրագրի 7-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Ծրագրի 7-րդ փուլին մասնակցում է 102 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 13 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Վրաստանից, Լիբանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից և Հունգարիայից:

Scroll Up