Ընկերներիս հորդորով եմ «Արի տուն» ծրագրին մասնակցում. «Արի տուն» ծրագրի մոսկվաբնակ մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» ծրագրի 6-րդ փուլի մասնակից Սեդա Խաչատրյանը ծնվել է Արտաշատ քաղաքում:

2009 թվականին է ընտանիքով Մոսկվա տեղափոխվել, չնայած, չի ցանկացել լքել Հայաստանը: Սկզբնական շրջանում մոսկովյան կյանքին դժվարությամբ է ընտելացել, մտքով անընդհատ Հայրենիքում է եղել, բայց ժամանակի ընթացքում հաղթահարել է առաջացած խոչընդոտները:

Այժմ ռուսական դպրոցում է սովորում, նաև երաժշտական դպրոց և հայկական պարերի դասընթացների է հաճախել: Մոսկվայում հայ ընկերների շրջապատ ունի, որոնց հետ պարբերաբար հանդիպում են՝ իրենց առօրյան հետաքրքիր դարձնելով:

«Արի տուն» ծրագրի մասին ընկերներից է իմացել, ովքեր նախկինում մասնակցել էին և շատ գոհ մնացել:

«Ընկերներս պատմում էին իրենց անցկացրած հրաշալի օրերի մասին՝ հորդորելով ինձ անպայման մասնակցել և վայելել հայկական միջավայրը, որպեսզի ավելի լավ ճանաչեմ Հայրենիքս ու շփվեմ հասակակիցներիս հետ»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սեդան:

Գևորգ Չիչյան

Scroll Up