Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի սոցիալական գովազդը

Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին 2017թ. սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը:

Համաժողովին մասնակցելու են պետական, քաղաքական, հասարակական գործիչների, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից:

Համաժողովին ներկա են գտնվելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի սոցիալական գովազդը.

Scroll Up