Տեղի ունեցավ խորհրդակցություն «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի վերաբերյալ

Հուլիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Քննարկվեցին սեպտեմբերին կայանալիք «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախապատրաստական աշխատանքների ընթացքը, իրականցված քայլերը, կազմակերպչական, տեխնիկական և բովանդակային խնդիրները, որոնք պետք է արագ լուծվեն: Ըստ տարածաշրջանների՝ նրանք զեկուցեցին մասնակիցների թվի և ընդգրկման մասին:

Քննարկվեցին այն մշակութային ծրագրերը, որոնք իրականացվելու են համաժողովի ընթացքում:

Նախարարը կարևորեց համագործակցությունը համաժողովին մասնակցող գերատեսչությունների հետ: Նա հանձնարարեց հետևողականորեն իրականացնել ծրագրի բոլոր քայլերը, ամփոփել նախապատրաստական փուլը, ակտիվացնել  քարոզչական աշխատանքները:

Նախարարը կատարեց աշխատանքների վերաբաշխում, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել համաժողովի կազմակերպումը՝ կարևորելով յուրաքանչյուր բովանդակային և կազմակերպական խնդիր՝ ներգրավելով նախարարության բոլոր աշխատակիցներին, կամավորների, Հայաստան-Սփյուռք գործակցությանը մասնակցող ՀԿ-ների:

Scroll Up