Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողով

Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին 2017թ. սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը:

Համաժողովին մասնակցելու են պետական, քաղաքական, հասարակական գործիչների, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից:

Համաժողովին ներկա են գտնվելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:

Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են առանձին բաժանմունքների նիստեր հետևյալ թեմաներով՝

1. Հայաստանի տնտեսության զարգացում,

2. Տարածաշրջանային մարտահրավերներ և ազգային անվտանգության օրակարգ,

3. Արտաքին քաղաքականության օրակարգ և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում,

4. Հայապահպանության հիմնախնդիրներ:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են ընդունելություններ ՀՀ Նախագահի, ՀՀ Վարչապետի կողմից, այցելություններ ՀՀ Ազգային ժողով, ՀՀ պաշտպանության նախարարություն, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Եռաբլուր զինվորական պանթեոն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Համաժողովին մասնակցությունն արդեն հաստատել են ավելի քան 1000 հոգի աշխարհի 58 երկրից:

Կից ներկայացնում ենք Հայաստան- Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ծրագրի նախագիծը.

Scroll Up