Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայրն այցելեց Սփյուռքի նախարարություն

28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Հայր Պողոս ծայրագույն վարդապետ Գոճանյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ Նախարարն իր հիացմունքը հայտնեց հեղինակավոր հոգևոր կառույցի՝ Վիեննայի Մխիթարյան միաբանության ծավալած գործունեության, աբբահոր՝ հայագիտության զարգացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: Նա առանձնակի կարևորեց «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականի վերջին տարիների բացառիկ համարները՝ նվիրված հայ գրերի գյուտի 1500, հայ տպագրության 400, հայերեն Աստվածաշնչի տպագրության 300-ամյակներին։

Քննարկվեցին վերջին շրջանում արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցմանը, ուղագրությունների նույնականացմանն ուղղված գործընթացներին առնչվող հարցեր:

Հայր Պողոս ծայրագույն վարդապետ Գոճանյանը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու արևմտահայերենի պահպանմանն ու զարգացմանը, արևելահայերենի հետ մերձեցմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի և միջոցառման, իր գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ լեզվաբաններին ու ուսուցիչներին:

Scroll Up